Շարժակների և փականների կառավարում

Շարժակների և փականների կառավարման համակարգի հնարավորություններից են`վարագույրների և շերտավարագույրների կառավարումը, գազոնների ջրելու ենթահամակարգի կառավարումը, լողավազանի լցնումն ու դատարկումը, դարպասների և ուղեփակոցների կառավարումը և այլն:
Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել շարժակների և փականների ավտոմատ կառավարումն ըստ կարգացուցակի: Օրինակ` վարագույրը բացվում է առավոտյան ժամը 8.00-ին և փակվում երեկոյան ժամը 20.00:
Կարելի է նաև իրականացնել ավտոմատ կառավարումն ըստ նախօրոք մշակված սցենարների: Օրինակ` «Ֆիլմի դիտում» սցենարի ժամանակ վարագույրը ավտոմատ փակվում է: