Սցենարներ
Սցենարները հնարավորություն են տալիս միաժամանակ կառավարել համակարգի տարբեր ֆունկցիոները: Նրանք կարող են լինել բազմազան ըստ Ձեր ցանկության (Մուտք, Ելք, Առավոտ, Գիշեր, Հյուրեր և այլն):
Օրինակ` «Հյուրեր» սցենարի միացման ժամանակ, համակարգն ըստ ձեր ցանկության միացնում է տան լուսավորությունը, «տաք հատակը» կամ օդորակիչը (նախօրոք տրված ռեժիմով), թեյնիկը, տնային կինոթատրոնը, երաժշտությունը, լցնում է լողավազանը և այլն: Այսպիսով հնարավոր է ծրագրավորել ցանկացած սցենար, որը սահմանափակվում է միայն Ձեր երեվակայությամբ:



