Մուլտիռում (multiroom)

Մուլտիռում համակարգը` դա վիդեո և աուդիո ազդանշանների տեղաբաշխումն է ամբողջ տան տարածքով: Արևմտյան պետություններում տվյալ համակարգը հաճախ կոչվում է «Ձայն ոչ մի տեղից» շնորհիվ իր «անտեսանելիության»:
Մուլտիռումը իրենից ներկայացնում է սարքավորման ընդամենը մեկ կոմպլեկտ, որը կարելի է տեղադրել նույնիսկ օժանդակ տարածքում, և նրանից մալուխների միջոցով ազդանշանը անցնում է պատերի կամ առաստաղի մեջ ներկառուցված բարձրախոսներին և դիսպլեյներին: Այսպիսով «Մուլտիռում» համակարգը կազատի Ձեզ ամեն սենյակում վիդեո և աուդիո սարքավորումներ (DVD կամ Blu-Ray Player-ներ, երաժշտական կենտրոններ) տեղադրելու անհրաժեշտությունից:

Մուլտիռում համակարգի շնորհիվ հնարավոր է իրականացնել բազմատեսակ ձայնային էֆեկտներ: Օրինակ `«քայլող ձայն» էֆեկտը, որը միացնում է ձայնը այն տարածքում, ուր տեղափոխվում է տան տերը: