Տնային կինոթատրոն (Home Cinema System)

Տնային կինոթատրոնը` դա առաջին հերթին որակյալ տեսապատկերումն է մեծ էկրանների վրա և շրջապատող բազմալիքային ձայնը Hi-End, Hi-Fi աուդիո սարքավորման և բարձր որակի ակուստիկայի միջոցով:

«Խելացի տուն» համակարգը թույլ է տալիս ընդամենը մեկ կոճակի օգնությամբ միացնել «ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ» սցենարը, որի ժամանակ`

• միանում է հեռուստացույցը
• միանում է DVD կամ Blu-Ray-Player
• կարգավորվում է ձայնային համակարգը
• փակվում են վարագույրները
• նվազում է սենյակի լուսավորությունը